Հ.Մ.Ը.Մ.Ի ԹԻՖԼԻՍԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐՈՒԵՑԻՆ 35 ՆՈՐ ՍԿԱՈՒՏՆԵՐՈՎ

 

28 Մայիսին, Վրաստանի համար պատմական եւ խորհրդանշական մի վայրում` Դիդգորիում, որտեղ Դաւիթ Դ. Շինարարի բանակը, որի կազմում արիաբար կռւում էին շատ հայեր, ջախջախիչ պարտութեան մատնեց իրեն թուով հինգ անգամ գերազանցող թուրք-սելճուքների բանակը, տեղի ունեցաւ մի միջոցառում, որին Հ.Մ.Ը.Մ.ի Թիֆլիսի սկաուտները սպասում եւ փափաքում էին մօտ մէկ տարի։

35 սկաուտ, իրենց եղբայր-քոյրերի, ծնողների եւ ընկերների ներկայութեամբ խոստացան լինել հաւատարիմ Աստծուն, ծառայել հայրենիքին եւ ազգին, ինչպէս նաեւ հաւատարիմ մնալով հայ սկաուտի դաւանանքին, միշտ օգնել ուրիշին եւ գործել իբրեւ պարտականութեանը գիտակից, արի եւ վեհանձն մարդ։

Այսպիսով, Հ.Մ.Ը.Մ.ի Թիֆլիսի շարքերը համալրուեցին եւս 35 հայ սկաուտով, ապագայ եւ յոյս ստեղծելով գալիք հայ սկաուտների սերունդների համար։

Այս առիթով կիրարկուեց նաեւ գեղարուեստական պատշաճ յայտագիր. սկաուտներ հանդէս եկան ազգային-հայրենասիրական երգերով ու պարերով։

Տարածենք