«Մարզիկ»ի առաջին թիւէն՝ Փետրուար 1980-էն մինչեւ օրս լոյս տեսած են աւելի քան 400 թիւեր, ոմանք առանձին՝ ուրիշներ միացեալ հրատարակութեամբ։ Ահա՛ թէ ինչպէս.-

«Մարզիկ»ի հրատարակութեան Ա. տարին կ’երկարի Փետրուար 1980-Յունուար 1981։ Լոյս կը տեսնեն 12 թիւեր.- 1980 Փետրուար (1), Մարտ (2), Ապրիլ (3), Մայիս (4), Յունիս (5), Յուլիս (6), Օգոստոս (7), Սեպտեմբեր (8), Հոկտեմբեր (9), Նոյեմբեր (10), Դեկտեմբեր (11), 1981 Յունուար (12)։

Բ. տարին կ’ընդգրկէ Մարտ 1981-Յունիս 1982 ժամանակաշրջանը։ «Մարզիկ» լոյս չի տեսներ Փետրուար 1981-ին։ Թիւ 13-ը կը կրէ Մարտ 1981 թուականը։ Մնացեալ ամիսներու պարագային, միացեալ «Մարզիկ»ները կը կրեն մէկական թիւ, ինչ որ տարուան աւարտին պատճառ կը դառնայ ընդհանուր թուահամարի խախտումին։ Այսպէս, հրատարակուած թիւերուն յաջորդականութիւնը կ’ըլլայ հետեւեալ շարքով.- 1981 Մարտ (13), Ապրիլ (14), Մայիս-Յունիս (15), Յուլիս (16), Օգոստոս (17), Սեպտ.-Հոկտ. (18), Նոյ.-Դեկտ. (19), 1982 Յունուար (20), Փետրուար (21), Մարտ (22), Ապրիլ (23), Մայիս-Յունիս (24)։

Գ. տարին շատ չի տարբերիր Բ. տարիէն։ Միացեալ 6 թիւերու թուարկումը կը կատարուի մէկական թիւով.- 1982 Յուլիս (25), Օգոստ.-Սեպտ. (26), Հոկտ.-Նոյ. (27), Դեկտ.-1983 Յուն. (28), Փետր.-Մարտ (29), Ապրիլ (30), Մայիս (31), Յունիս (32), Յուլիս (33), Օգոստոս (34), Սեպտ.-Հոկտ. (35), Նոյ.-Դեկտ. (36)։

Դ. տարին կը սկսի կանոնաւոր թուարկումով, սակայն կ’աւարտի թիւերու խախտումով.- 1984 Յուն.-Փետր. (37-38), Մարտ (39), Ապրիլ (40), Մայիս (41), 6 (42), 7 (43), Հոկտ.-Նոյ. (44), Դեկտ.-1985 Յուն. (45), Փետրուար (46), Մարտ (47), Ապրիլ (48)։

Ե. տարին կը սկսի Մայիս 1985-ին եւ կ’աւարտի Յունիս 1986-ին։ Թիւերու շարքին մէջ դարձեալ կ’արձանագրուին խախտումներ։ Վերջին թիւը ամիսներու յիշատակութիւն չունի (1984-ի 6-րդ եւ 7-րդ թիւերուն նման)։ Մայիս-Յունիս ամիսներուն հրատարակուած «Մարզիկ»ը կը կրէ 11-12 թիւը.-   1985 Մայիս (49), Յունիս (50), Յուլիս (51), Օգոստոս (52), Սեպտեմբեր (53), Հոկտեմբեր (54), Նոյ.-Դեկտ. (55), 1986 Յուն.-Փետր. (56), Մարտ (57), Ապրիլ (58), 11-12 (59-60)։

Զ. տարին Յուլիսի փոխան կը սկսի Օգոստոս 1986-ին եւ կ’աւարտի Դեկտեմբեր 1987-ին։ Այնուհետեւ, «Մարզիկ» իր հրատարակութեան տարիներու առաջին թիւը կը սկսի նկատել իւրաքանչիւր տարուան Յունուար ամսուան թիւը։
Զ. տարուան թիւերը եւս կը կրեն որոշ խախտումներ, յատկապէս՝ տարուան երկրորդ կիսուն, քառամսեայ եւ եռամսեայ երկու թիւերու պարագային։ Այսպէս.- 1986 Օգոստոս (61), Սեպտեմբեր (62), Հոկտ.-Նոյ. (63), Դեկտ.-1987 Յուն. (64), Փետր.-Մարտ (65-66), Ապրիլ-Մայիս (67-68), Յունիս-Սեպտ. (69-70), Հոկտ.-Դեկտ. (71-72)։

Է. տարիէն սկսեալ «Մարզիկ»ի հրատարակութիւնը կը ստանայ աւելի կանոնաւոր թափ։ Յունուար-Դեկտեմբեր 1988 թերթը լոյս կ’ընծայէ 12 թիւ, երկուքը՝ միացեալ.- 1988 Յունուար (73), Փետրուար (74), Մարտ (75), Ապրիլ (76), Մայիս (77), Յունիս (78), Յուլիս (79), Օգոստ.-Սեպտ. (80-81), Հոկտեմբեր (82), Նոյ.-Դեկտ. (83-84)։

Ը. տարուան (1989) 12 թիւերը կը նուիրուին Հայաստանի երկրաշարժին։ «Մարզիկ»ի այդ բացառիկը կը կրէ 85-96 թիւը։

Թ. տարի (1990) լոյս կը տեսնեն միացեալ 6 թիւեր.- 1990 Յուն.-Փետր. (97-98), Մարտ-Ապրիլ (99-100), Մայիս-Յունիս (101-102), Յուլիս-Օգոստ. (103-104), Սեպտ.-Հոկտ. (105-106), Նոյ.-Դեկտ. (107-108)։

Ժ. տարին (1991) դարձեալ միացեալ թիւերու տարի է։ Ամիսներու փոխարէն կը յիշատակուին ամսուան թիւերը.- 1991 թիւ 1-2 (109-110), 3-4 (111-112), 5-6 (113-114), 7-8 (115-116), 9-10 (117-118), 11-12 (119-120)։

ԺԱ. տարի (1992) կը հրատարակուին 12 թիւեր, վերջինը՝ միացեալ.- 1992 Յունուար (121), Փետրուար (122), Մարտ (123), Ապրիլ (124), Մայիս (125), Յունիս (126), Յուլիս (127), Օգոստոս (128), Սեպտեմբեր (129), Հոկտեմբեր (130), Նոյ.-Դեկտ. (131-132)։

ԺԲ. տարին (1993) կը պահէ ամիսներու յաջորդականութիւնը։ Եռամսեայ վերջին թիւը սակայն, երեքի փոխան կը կրէ մէկ թիւ։ Ամսանունները վերջնականապէս կը ջնջուին։ Կ’որդեգրուի ամսուան թիւերու յիշատակութեան ձեւը.- Թիւ 1 (133), 2 (134), 3 (135), 4 (136), 5 (137), 6 (138), 7 (139), 8 (140), 9 (141), 10-12 (142)։

ԺԳ. տարի (1994) լոյս կը տեսնեն 12 թիւեր.- Թիւ 1 (145), 2 (146), 3 (147), 4 (148), 5 (149), 6 (150), 7 (151), 8 (152), 9 (153), 10 (154), 11 (155), 12 (156)։

ԺԴ. տարի (1995) կը հրատարակուին 6 թիւեր միայն.- Թիւ 1 (157), 2 (158), 3 (159), 4 (160), 5 (161), 6 (162)։

ԺԵ.-ԻԴ. տարիները (1996-2005) կը նշեն «Մարզիկ»ի ամէնէն կանոնաւոր հրատարակութեան տասնամեակը։ Տարեկան բնականոն ձեւով լոյս կը տեսնեն 12 թիւեր։ Այսպէս՝

ԺԵ. տարի թիւ 1 (163), 2 (164), 3 (165), 4 (166), 5 (167), 6 (168), 7 (169), 8 (170), 9 (171), 10 (172), 11 (173), 12 (174)։

ԺԶ. տարի թիւ 1 (175), 2 (176), 3 (177), 4 (178), 5 (179), 6 (180), 7 (181), 8 (182), 9 (183), 10 (184), 11 (185), 12 (186)։

ԺԷ. տարի թիւ 1 (187), 2 (188), 3 (189), 4 (190), 5 (191), 6 (192), 7 (193), 8 (194), 9 (195), 10 (196), 11 (197), 12 (198)։

ԺԸ. տարի թիւ 1 (199), 2-3 (200-201), 4 (202), 5 (203), 6 (204), 7 (205), 8 (206), 9 (207), 10 (208), 11 (209), 12 (210)։

ԺԹ. տարի թիւ 1 (211), 2 (212), 3 (213), 4 (214), 5 (215), 6 (216), 7 (217), 8 (218), 9 (219), 10 (220), 11 (221), 12 (222)։

Ի. տարի թիւ 1 (223), 2 (224), 3 (225), 4 (226), 5 (227), 6 (228), 7 (229), 8 (230), 9 (231), 10 (232), 11 (233), 12 (234)։

ԻԱ. տարի թիւ 1 (235), 2 (236), 3 (237), 4 (238), 5 (239), 6 (240), 7 (241), 8 (242), 9 (243), 10 (244), 11 (245), 12 (246)։

ԻԲ. տարի թիւ 1 (247), 2 (248), 3 (249), 4 (250), 5-6 (251-252), 7 (253), 8 (254), 9 (255), 10 (256), 11 (257), 12 (258)։

ԻԳ. տարի թիւ 1 (259), 2 (260), 3 (261), 4 (262), 5 (263), 6 (264), 7 (265), 8 (266), 9-10 (267-268), 11 (269), 12 (270)։

ԻԴ. տարի թիւ 1 (271), 2 (272), 3 (273), 4 (274), 5 (275), 6 (276), 7 (277), 8 (278), 9 (279), 10 (280), 11 (281), 12 (282)։

ԻԵ. տարին (2006) Լիբանանի դէմ շղթայազերծուած իսրայէլեան 33 օրուան պատերազմի տարին է։ Այդ տարի թերթը լոյս կ’ընծայէ 6 միացեալ թիւեր.- Թիւ 1-2 (283-284), 3-4 (285-286), 5-6 (287-288), 7-8 (289-290), 9-10 (291-292), 11-12 (293-294)։

ԻԶ. տարին (2007) կը սկսի միացեալ թիւերով, սակայն կ’աւարտի առանձին թիւերով։ Կը հրատարակուին 8 թիւեր.- Թիւ 1-2 (295-296), 3-4 (297-298), 5-6 (299-300), 7-8 (301-302), 9 (303), 10 (304), 11 (305), 12 (306)։

ԻԷ.-ԻԹ. տարիները (2008-2010) կ’ունենան հեզասահ ընթացք։ Իւրաքանչիւր տարի կը հրատարակուին 9 թիւեր։ Միացեալ թիւեր կը յատկացուին Հ.Մ.Ը.Մ.ի 90-ամեակին (313-316), համա-Հ.Մ.Ը.Մ.ական 8-րդ մարզախաղերուն (324-327) եւ համա-Հ.Մ.Ը.Մ.ական 9-րդ բանակումին (336-337)։ Այսպէս՝

ԻԷ. տարի թիւ 1 (307), 2 (308), 3 (309), 4 (310), 5 (311), 6 (312), 7-10 (313-316), 11 (317), 12 (318)։

ԻԸ. տարի թիւ 1 (319), 2 (320), 3 (321), 4 (322), 5 (323), 6-9 (324-327), 10 (328), 11 (329), 12 (330)։

ԻԹ. տարի թիւ 1 (331), 2 (332), 3 (333), 4 (334), 5 (335), 6-7 (336-337), 8 (338), 9 (339), 10 (340), 11 (341), 12 (342)։

Լ. տարին (2011) լոյս կը տեսնեն 6 թիւեր՝ երեք եռամսեայ եւ երեք սովորական.- Թիւ 1-3 (343-345), 4-6 (346-348), 7-9 (349-351), 10 (352), 11 (353), 12 (354)։

ԼԱ. տարի (2012) լոյս կը տեսնեն 10 թիւեր՝ ութ սովորական եւ երկու երկամսեայ.- Թիւ 1 (355), 2 (356), 3 (357), 4 (358), 5 (359), 6 (360), 7 (361), 8 (362), 9-10 (363-364), 11-12 (365-366)։

ԼԲ. տարի (2013) թիւերու շարքը բնականոն է։ Բացառութիւն կը կազմէ համա-Հ.Մ.Ը.Մ.ական 9-րդ մարզախաղերուն թիւը, որ կ’ունենայ չորս թիւի ծաւալ (371-374).- Թիւ 1 (367), 2 (368), 3 (369), 4 (370), 5-8 (371-374), 9 (375), 10 (376), 11 (377), 12 (378)։

ԼԳ. տարի (2014) լոյս կը տեսնեն 7 թիւեր՝ չորս սովորական, մէկ երկամսեայ եւ երկու եռամսեայ։ Թիւ 388-390ը կը յատկացուի համա-Հ.Մ.Ը.Մ.ական 10-րդ բանակումին.- Թիւ 1 (379), 2 (380), 3 (381), 4 (382), 5-7 (383-385), 8-9 (386-387), 10-12 (388-390)։

ԼԴ. տարին կը զուգադիպի 2015 տարուան։ Լոյս կը տեսնեն 5 թիւեր՝ երեք երկամսեայ եւ երկու եռամսեայ.- Թիւ 1-3 (391-393), 4-5 (394-395), 6-7 (396-397), 8-9 (398-399), 10-12 (400-402)։
Նոյն տարուան Սեպտեմբերի գումարուած Հ.Մ.Ը.Մ.ի 11-րդ Պատգամաւորական Ժողովը կ’որոշէ թերթը վերածել եռամսեայ հրատարակութեան։ Առ այդ,

ԼԵ. տարի լոյս կը տեսնէ երկու թիւ՝ Սեպտեմբերին (403) եւ Դեկտեմբերին (404)։

Տարածենք