ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՈՒ ԱԶԳԻՍ

 

Այսպէս էր երդուել 21 Ապրիլ 2012 թ. Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտական շարքերը անդամագրուած եղբ. Գրիգոր Ղազարեանը եւ դարձել անդամ Հայաստանում Հ.Մ.Ը.Մ.ի առաջին մասնաճիւղերից Շաւարշ Քրիսեան մասնաճիւղի «Աղթամար» խմբին:

Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժման մեր քոյրերն ու եղբայրները երդւում են ծառայելու հայրենիքին ու ազգին եւ այդպիսով համալրում համահայկական այս կառոյցը:

Երդւում են եւ մնում են հաւատարիմ այդ երդմանը...

Երդւում են եւ ծառայում են գործով...

Երդւում են եւ իրագործում են այդ...

Երդւում են ամենաթանկով...

Երդւում են եւ այդ թանկը՝ իրենց կեանքը նուիրում ամենաթանկին՝ Հայրենիքին... եւ մնում են շարքերում յաւերժ։

Եղբ. Գրիգորը միացաւ եղբ. Վարդանին, եղբ. Վիգէնին եւ բոլոր անոնց, որոնք մի-մի փայլուն աստղեր լուսաւորում եւ առաջնորդում են մեզ...

Յաւերժ փա՜ռք մեր բոլոր նահատակներուն։

 

ՄԱՆՈՒԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ

 

Տարածենք