ՁԵԶ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱՅ…

 

Իմ Խաղաղութիւնը Գրիգի ու Էրիկի ժպիտի տեսքն ունի...

Էրիկն էլ գնաց... Գրիգի պէս... Գրիգի մօտ...

Իրանք գնացին, որ մենք չմոռանանք Եռաբլուրի ճանապարհը, որ ընդեղ չգնանք առիթից առիթ...

Հիմա արդէն մեր մի մասնիկն ունենք էնտեղ... չէ երկու մասնիկ, երկու փայլուն աստղ երկնքում...

Անսահմանութեան մէջ սաւառնող հարիւրաւոր ոգիներից երկուսն էլ իմն են, չեմ վախենում ետ բառից, հա հենց իմն են... որովհետեւ իրենք սիրում էին ինձ, ու ես էլ իրենց... որովհետեւ իրենք մաքուր էին ու պարզ, առանց ձեւականութիւնների, առանց աւելորդութիւնների...

Ոչ թէ իրենք էին ապրում Հայրենիքում, այլ Հայրենիքն էր իրենց մէջ... Ու հենց այդ ամենավեհ երեւոյթի համար իրենք տուեցին իրենց հասանելիք ամենաթանկը... Տուեցին որ սովորեցնեն մեզ...

Տուեցին, որ մենք հասկանանք, որ մեր կերտուելիք խաղաղութիւնը իրանց դէմքն ունի, իրանց ժպիտն ունի, իրանց անունն ունի։

Դուք էք հիմա Հայրենիք ու Ազատութիւն բառերիս պատկերաւոր արտացոլանքը...

Ձեր ու ձեր պէս տղերքի անուններով են լցուելու մեր պատմութեան էջերը։

Դուք ողջ կը լինէք այնքան ժամանակ, քանի դեռ Ձեզ կը յիշենք։

Ու վստահ եղեք...

Ձեզ չենք մոռանայ...

 

ՆԵԼԼԻ ՂԱԶԱՐԵԱՆ

Տարածենք