«Ի՞ՆՉՊԷՍ ԱՇԽԱՏԵԼ ԱՒԵԼԻ ԼԱՒ ԱՌԱՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

 

Լինել սկաուտ նշանակում է միշտ սովորել եւ որոնել զարգանալու տարբեր ուղղութիւններ...

Համավարակի պատճառով ստեղծուած իրավիճակը չկարողացաւ խոչընդոտել սովորելու եւ զարգանալու մեր ձգտմանը, որի գործնական ապացոյցն է Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Արմաւիրի «Վարդան Բախշեան» մասնաճիւղի վարչութեան ջանքերով, «Սովորում ենք, որ սովորեցնենք» դասախօսական շարքով, Շաբաթ, 27 Յունիսին կայացած առցանց հանդիպումը՝ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնեանի հետ։

Մեր հիւրը սովորեցրեց մեզ, թէ ի՞նչպէս աշխատել աւելի լաւ առաջնորդ դառնալու համար, ի՞նչ վարքագիծ դրսեւորել դժուար կառավարելի իրավիճակներում, ինչպէս նաեւ մեծ սիրով եւ հոգատարութեամբ պատասխանեց բոլոր հարցերին։

Մենք նաեւ բացայայտեցինք, որ մեր հիւրը պատանեկան տարիքում շատ է ցանկացել սկաուտ դառնալ, որը մեզ շատ ուրախացրեց։

Հիմա մասնաճիւղի ե՛ւ գայլիկ, ե՛ւ սկաուտ պատասխանատուներն աւելի խորը գիտելիք ունեն իրենց խմբի տարբեր անդամների հետ աշխատելու, խմբում աւելի ջերմ ու մտերմիկ միջավայր ստեղծելու եւ տարբեր իրավիճակներից ճիշդ լուծումներ գտնելու հարցում։

Պատասխանատուների համար մասնագէտների հետ հանդիպումների այս շարքը շարունակական է լինելու։ Խոստանում ենք առաջիկայում եւս կիսուել ձեզ հետ մեր հիւրերի եւ սովորածի մասին։

Տարածենք