ԻՐ ԿԵԱՆՔԻ ԳՆՈՎ ՄԵԶ ԱՊՐԵՑՆՈՂԸ

 

Հայոց պատմութեան հերոսամատեանում աւելացաւ եւս մէկ քաջորդու անմահ անուն՝ Երեւանի համար 159 աւագ դպրոցի շրջանաւարտ Էրիկ էմիլի Գասլստեան. կեանքով ու երազներով լեցուն մի պատանի, ով իր հոգում ամբարած բոլոր նպատակներից կարեւորեց մէկը միայն, գերագոյնը՝ հայրենիքի փրկութեան գործը: Նախնիների արեամբ ողողուած սուրբ հողը կանչում էր, եւ Էրիկը անվարան կամաւորագրուեց. այդպէս էր պէտք, այդպէս էր որոշել իր անկոտրում կամքով:

Եւ… հերոսաբար անմահացաւ՝ դասուելով այն անձնուէր հայորդիների շարքին, ովքեր իրենց թանկ արեամբ, իրենց ընդհատուած մատաղ կեանքերով մեզ ապրեցնում ու յաղթանակ են կերտում, խաղաղ գիշերներ ու հաւատով լեցուն առաւօտներ պարգեւում, ովքեր երբեք չմոռացուող յուշ են դառնում եւ յաւերժանում իրենց իսկ կեանքի գնով գրած պատմութեան էջերում, սերունդների շուրթերին…

«Անմահ գնդի» մեր քաջարի՜ հերոս, խոնարհւում ենք քո 18-ամեայ կեանքի, քո խիզախման, քո սխրանքի, քո յիշատակի առջեւ: Միեւնոյն ժամանակ հպարտանում ենք, որ հենց մենք ենք ունեցել քեզ պէս լուսաւոր, բարի, մարդասէր, անվեհեր ու հայրենանուէր սան, եւ որ մեզ տրուած է եղել ազգի հերոս կրթելու ու դաստիարակելու վսեմ առաքելութիւնը…

Յաւերժ փա՜ռք քեզ, հերո՜ս պատանի, քո մատաղ կեանքով մեզ հզօրացրած, միշտ մեր

ԷՐԻԿ ԷՄԻԼԻ ԳԱԼՍՏԵԱՆ…

Դպրոցի մանկավարժական կոլետիվը, տնօրէն Զ. Ղազարեանի գլխաւորութեամբ, խորապէս կիսում է Էրիկի ընտանիքի անփարատելի վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում:

Էրիկը նաեւ մեր կորուստն է, բայց եւ… ձեռքբերումը:

 

ԵՐԵՒԱՆ ԹԻՒ 159 ԱՒԱԳ ԴՊՐՈՑ

Տարածենք