Հ.Մ.Ա.Կ.Ի ԱՏԵՆԱՊԵՏ ՀԱՐՄԻԿ ԶՈՎԵԼԵԱՆԻ ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔԸ

 

Սիրելի քոյրեր եւ եղբայրներ,
Սա մեծ պատիւ է ու առիթ, աւանդոյթ դարձած հրաւիրեալի կարգավիճակով ներկայ լինել այս պատկառելի ժողովին, որ կայանում է Հայաստանում, ներկայութեամբ հայ իրականութեան երեք բեւեռների՝ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի։ Միջազգային այս ծանր իրավիճակում, երբ աշխարհի չորս կողմում կան մարդու դէմ ծառացած դժուարութիւններ, պատերազմներ, մշակութային տարբերութիւններ, ճնշումներ, դաւադրութիւններ, ֆինանսական բարդութիւններ եւ այլ տեսակի խոչընդոտներ, մեր հայերի դիմաց կան նաեւ շատ այլ հիմնախնդիրներ՝ Սփիւռք, Հայաստան, հայապահպանում եւ այլն։


Այս հաւաքը եւ համահայկական իտէալներով, մտածումներով նպատակադրուած նման հաւաքներն ու ժողովները գալիս են մօտեցնելու մեզ՝ մէկ կողմ թողելով տեղական հարցերը, մեր ուժն ու կարողութիւնը տանելով հիմնախնդիրների լուծման ուղղութեամբ, որն է՝ համահայկական մտածողութեամբ դաստիարակել ազգային դաստիարակութիւն ստացող սերունդ, որ ատակ կը լինի իր անձն ու սեփականը երկրորդական դասելով քայլել Հայ Դատի ուղղութեամբ։


Մեծ է ու դժուար տարուող աշխատանքը։ Ներառելով երիտասարդութիւնը, դաստիարակում ենք սերունդ, որի ազդեցութիւնները տարածւում է տուեալ անձերի կեանքերի վրայ։
Մենք յաջողում ենք այն ժամանակ, երբ մեր շարքերից դուրս ունենում ենք մեր կողքին քայլող եւ մեզ վստահող մեծ թուով մարդիկ, ովքեր իրենց զաւակներին վստահում են մեզ։
Այս առումով, Հ.Մ.Ը.Մ.ը իր աշխատանքներով եւ մասնաճիւղերով մեծ, անփոխարինելի դեր ունի մեր ժողովրդի կեանքում։ Սերունդներ եկել-գնացել են, 101 տարեկան է Հ.Մ.Ը.Մ.ը, բայց երիտասարդ է նրա ոգին ու մարմինը։ 75-ամեայ Արարատ կազմակերպութեան բոլոր անդամների կողմից ողջունում ու յաջողութիւն ենք մաղթում մէկ առ մէկ ձեզ եւ Հ.Մ.Ը.Մ.ի գալիք Կենտրոնական Վարչութեան։


Թող մեզ բախտը վիճակուի ականատեսը լինելու կայուն, միացած հայրենիքի, ուր հայութիւնը համախմբուած լինի աւելի բարգաւաճ ու ծաղկուն։
Միասնականութիւն եւ յաջողութիւն եմ մաղթում եմ բոլորիս։

Տարածենք